ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.06.2017 | 00:11

Արդարև, կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը հենց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը։ Դրանք պաշտողները եթե ուրախ են լինում, ապա մոլեգնում են, եթե մարգարեանում են, ապա սուտ են, եթե ապրում են, ապա` անիրավությամբ, եթե երդվում են, ապա դրժում են իսկույն։ Եվ սուտ են երդվում, քանի որ հույսը դրել են անշունչ կուռքերի վրա, որոնցից պատժի ակնկալություն չունեն։

Արդ, նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի հիրավի, քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին` ունկնդիր լինելով կուռքերին, և սուտ երդվեցին կուռքերին` արհամարհելով սրբությունը։


Իմաստություն Սողոմոնի 14. 27-30

Դիտվել է՝ 3417

Մեկնաբանություններ